Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Աննա Կոստանյան 28.09.2022 - 15:54
28.09.2022 - 15:54 դիտում

Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հանդիպումը։

Ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Սեբաստիեն Լըքորնյուն վերահաստատել է խնդրի առնչությամբ Ֆրանսիայի պետական դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կուղարկի Հայաստան։

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ