ԱՄՆ-ը Կիևին թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանին միացող տարածքներին

Աննա Կոստանյան 28.09.2022 - 15:47
28.09.2022 - 15:47 դիտում

ԱՄՆ-ը Կիևին չի արգելում հարվածներ հասցնել և օգտագործել արևմտյան զենքն այն տարածքների նկատմամբ, որոնք հանրաքվեից հետո կարող են միանալ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ մամուլի ասուլիսում։

«Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանվելու իր ողջ տարածքում, ներառյալ այն տարածքների վերադարձը, որոնք այս կամ այն ​​կերպ ապօրինաբար օկուպացրել է Ռուսաստանը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում այն ​​տարածքների կարգավիճակի փոփոխությունը, որտեղ անցկացվել են հանրաքվեներ, և կշարունակի դրանք համարել Ուկրաինայի մաս։ «Քանի որ ռուսների բռնակցած տարածքների հարցում մեր և ուկրաինացիների համար փոփոխություններ չկան, ուկրաինացիները կշարունակեն անել այն, ինչ անհրաժեշտ է՝ վերադարձնելու իրենցից խլված հողերը։ Այս հարցում մենք շարունակելու ենք աջակցել նրանց»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ