Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Աստղիկ Խաչատրյան 26.09.2022 - 21:52
26.09.2022 - 21:52 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նախագահականի տեղեկացմամբ՝ ուղերձում մասնավորապես ասվում է. «Ցավով ստացա Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի վերաբերյալ ողբերգական լուրը։
Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ