Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների վերսկսման կոչ է անում

Աստղիկ Խաչատրյան 26.09.2022 - 21:25
26.09.2022 - 21:25 դիտում

Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման կոչ է անում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր»,- կարծում է նախագահ Մակրոնը:

Նա ընդգծել է` Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունը պետք է անհապաղ վերսկսվի: Մակրոնը կրկին շեշտել է` բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:

«Ես հանդարտության և բանակցությունների վերսկսման կոչ եմ անում»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հետ Փարիզում քննարկելու է հրադադարի ռեժիմի ամրապնդումը` Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի նոր սրումից խուսափելու համար:

Մակրոնը նաև հայտնել է, որ առաջիկա ժամերին զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ