Ուկրաինան Ռուսաստանին զիջում է տեխնիկայով, ուստի չի կարող հարձակման անցնել. Զելենսկի

7.06.2022 - 19:04 դիտում

Ուկրաինան չի կարող հարձակման անցնել, քանի որ Ռուսաստանին զիջում է տեխնիկայով՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը բրիտանական Financial Times թերթի հետ հարցազրույցում:

Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ հարձակման անցնելու դեպքում Ուկրաինան նոր կորուստներ կունենա, իսկ մարդկային կյանքերն իր համար առաջնահերթություն են:

Նա Արևմուտքին կրկին կոչ է արել մեծացնելու զենքի մատակարարումները Կիևին և քննադատել է նրանց՝ Մոսկվայի նկատմամբ իր կարծիքով ոչ բավարար կոշտ դիրքորոշման համար:

«Նրանք աջակցում են Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկում պատժամիջոցների թուլացման համար, որպեսզի բիզնեսը չտուժի», – ասել է Զելենսկին ՝ նշելով, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ