Սովորաբար յուրաքանչյուր արվեստագետի, գլխավորապես խորթ չէ այն հարցը, թե ինքն անձամբ ի՞նչ նշանակալի հետք է թողել անցած տարիների ընթացքում՝ ի նպաստ հանրությանը: Այս առումով՝ իր ապրած 75 տարիներով հանդերձ բացառություն չէ նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու ստորաբաժանման հիմնադիր-տնօրեն, նկարչուհի, մանկավարժ Սուսաննա Մկրտչյանը: