Սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, ապա՝ մարզիչ. սիրելի ոլորտին Անդրանիկ Ադամյանը նվիրել է կյանքի 50 տարիները: Հայկական ֆուտբոլին մեծ պատմություն թողած Ադամյանն արդեն 70 տարեկան է: Տարիների ձեռքբերումները Անդրանիկ Ադամյանը սիրով է հիշում եւ ոչ մի անգամ չի զղջացել ընտրած ոլորտի ճանապարհն անցնելիս: