ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ չի կարելի թույլ տալ, որ տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի տեղակայումը Ղազախստանում ներկայացվի որպես օկուպացիա:
«Մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն ձեռնարկվել են. մենք օկուպանտ չենք, մենք սեփական ցանկությամբ չենք եկել այնտեղ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, ով պատասխանատու է այդ հսկայական երկրի համար», ասաց Լուկաշենկոն:
Նա ընդգծեց, որ խաղաղապահ զորակազմը ցուցաբերել է այն աջակցությունը, որի մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը: