9-ամյա որոնվող տղայի դին հայտնաբերվել է փլված բետոնե քարի տակ

Աննա Կոստանյան 11.10.2021 - 13:42
11.10.2021 - 13:42 դիտում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 52/5 հասցեում՝ ավտոտնակների մոտակայքում, երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է քաղաքացի Է․ Ե․-ի (ծնված 2012 թ․) վրա, ով մահացել է։

Փրկարարներն Է․ Ե․-ի դին դուրս են բերել երկաթբետոնե կառուցատարրի տակից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ին երեխայի հայրը դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին ժամը 17։00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, որից հետո Մալաթիայի ոստիկանները, երեխայի հարազատներն ու հարևանները սկսել են որոնողական աշխատանքներ, ապա նշված վայրում, որը երեխայի բնակության վայրի հարևանությամբ է, հայտնաբերել են երեխային արդեն մահացած վիճակում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ