Գերիների կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում

22.12.2020 - 15:58 դիտում

ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանն ու Սոֆիա Հովսեփյանն Արցախ կատարած գործուղումից վերադարձել են՝ ներկայացնելով մանրամասներ Արցախում տիրող իրավիճակից: Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է՝ տարբեր մակարդակներում եղած հանդիպումների արդյունքում հնարավոր է եղել Շիրակի մարզի 72 դիրքապահի հանել շրջափակումից, իրականացնել հերթափոխ:
Պատգամավորները հանդիպում են ունեցել նաեւ ռուսական կողմի հետ, քննարկել Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների ճակատագիրը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ԱԺ պատգամավորներին, ինչպես նաեւ գերեվարվածների հարազատներին վստահեցրել է՝ տվյալ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ