Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի 63 ընտրատեղամաս՝ ավելի քան 26 հազար ընտրողով, թիվ 31-ը կաշխատի 58 ընտրատեղամասերով, որտեղ ընտրելու իրավունք կունենան ավելի քան 80 հազար քաղաքացիներ։ Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ենթակայությամբ գործում է 44 ընտրատեղամաս՝ ավելի քան 47 հազար ընտրողի համար, իսկ թիվ 33-ը կաշխատի 55 ընտրատեղամասերով՝ սպասարկելով ավելի քան 37 հազար ընտրողի։
