2020-ի կոռուպցիոն հանցագործությունները եւ ոստիկանության բարեփոխումները Ռ. Բադասյանի ցեկույցում

Գոհար Ստեփանյան 22.03.2021 - 17:50
22.03.2021 - 17:50 դիտում

Այսօր տեղի ունեցած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց է՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ելույթը սկսեց հիշեցումով, որ նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության բերեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թթ. միջոցառումների ծրագիրը, որի հիման վրա ընդունվել են Պարեկային ծառայության ստեղծման ու գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնց նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած ոստիկանության եւ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է:
Բադասյանը նշեց, որ Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կքննարկվի գործադիրի նիստում:2020-ի սեպտեմբերի 3-ից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը գործարկվել է

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ