20-ամյա երիտասարդը ձերբակալվեց հուշանվեր թղթադրամներ իրացնելու կասկածանքով

Աննա Կոստանյան 15.01.2024 - 17:53
15.01.2024 - 17:53 դիտում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է բաժին, որտեղ տաբատի գրպանից ինքնակամ ներկայացրել է կեղծ թղթադրամներ՝ հայտնելով, որ բնակարանում պահում է հուշանվեր թղթադրամներ: Երիտասարդն իր տանը ոստիկաններին է ներկայացրել տարբեր անվանական արժեքներով ընդհանուր 14 միլիոն 979 հազարի հուշանվեր թղթադրամներ: Նա հայտնել է, որ հուշանվեր թղթադրամները ձեռք է բերել առևտրային կայքից:
20-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ