Պետք է կանխել բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 15.01.2024 - 19:22
15.01.2024 - 19:22 դիտում

Հայաստանի ԱԳ նախարարություն X-ի իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերում սպանված անմեղ զոհերի հիշատակին:

«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու ու բոլոր իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարության էջում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ