17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Աննա Կոստանյան 6.06.2022 - 12:30
6.06.2022 - 12:30 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005 թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ