13 օրական տղա երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 5.01.2023 - 13:04
5.01.2023 - 13:04 դիտում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 3-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգի փատով։

Այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 13 օրական Հովսեփ Հ․-ն է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ