Երերույքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ պահպանվել են անտիկ ճարտարապետական ավանդույթների հետքեր։ Տարածքում ստորգետնյա հատվածները, անցումները և ընդարձակ սենյակները վկայում են, որ կառույցը միայն աղոթավայր չի եղել, այլ ունեցել է ավելի լայն գործառույթներ։
