100 տարի անց Մերկուրովի անվան նկարչական դպրոցը վերածնվում է

Lուսինե Պողոսյան 4.12.2021 - 18:15
4.12.2021 - 18:15 դիտում

Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն արդեն 100 տարեկան է: 100-ամյա հոբելյանը դպրոցը նշեց նորաստեղծ շենքում՝ իր հին ու նոր սաների մասնակցությամբ: Ներկայում շենքը գործում է կենտրոնական զբոսայգուն կից, նախկին Թումանյանի անվան գրադարանում: Հոբելյանական օրը նշանավորվեց դպրոցի նկուղային հատվածում՝ քանդակի դասարանի բացման հանդիսավոր արարողությամբ: Ներկա էին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ