10 լավագույններից 5-ը գյումրեցիներ են

Հրաչ Սահակյան 21.12.2021 - 18:37
21.12.2021 - 18:37 դիտում

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները: Դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝

  • Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
  • Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
  • Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
  • Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
  • Լալայան Վարազդատ – ծանրամարտ
  • Դանիելյան Էլինա – շախմատ
  • Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
  • Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
  • Մինասյան Գոռ – ծանրամարտ
  • Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

Նշենք, որ 10 լավագույնից 5-ը գյումրեցիներ են:  «Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ