Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

19.08.2026 - 15:34 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Նազելի Բաղդասարյանին: Նրան խորրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը:

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983-ին Լենինականում: 2005-ին ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս է:
2017-ին սովորել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտում՝ ստանալով մեդիաիրավագետի որակավորում:

1999-ին սկսել է աշխատանքային գործունեությունը մեդիաոլորտում, 2003-2005-ին աշխատել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006-ին դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի Երևանի մասնաճյուղում: 2006-2018-ին գործունեություն է ծավալել մասնավոր ոլորտում՝ որպես իրավաբան: 2008-2018-ին աշխատել է մեդիաոլորտում հեռուստահաղորդումների մեկնաբան, ղեկավարել է ռադիոկայան:

2019-2021-ին ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2021-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրացուցակով:

2021-ի նոյեմբերին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ, և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը, 2023-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ 2023-ի հունիսից զբաղեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը:

2025-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ