Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

19.08.2026 - 15:21 դիտում

Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փորձեց նկատառում անել, ինչին միջամտեց ՈՒՀ-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Վահագն Ալեքսանյանը նիստը վարողի իրավունքով նրան հայտրարեց նախազգուշացում: Տեղից արձագանքեց ՈՒՀ-ի պատգամավոր Դավիթ Ղազինյանը:

Վահագն Ալեքսանյանը արձագանքեց՝ ասելով. «Դավիթ Ղազինյան, Ձեզ ևս հայտարարվում է նախազգուշացում»:

Ղազինյանն ասաց, թե իրենք էլ Ալեքսանյանին են հայտարարում նախազգուշացում, Ալեքսնայնան էլ ասաց. «Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում»:

Այնուհետև Վահագն Ալեքսանյանը հայտարարեց. «Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում: Ձեզ պահեք կարգ ու կանոնով»:

Այունհետև ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտվնելու իրավունքից»:

Վահագն Ալեքսանյանը Դավիթ Ղազինյանից պահանջեց դուրս գալ դալիճից: Տեսնելով, որ Ղազինյանը չի ենթարկվում պահանջին, Ալեքսանյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին:

«Ես խնդրում եմ, որ անվտանգության աշխատակիցները մոտնենան և դուրս հանեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին»,- ասաց նա:

Անվտանգության աշխատակիցները մոտեցան, սակայն Ղազինյանը ինքնակամ լքեց դալիճը: Նրա հետ դահլիճը լքեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ