Տարիներ շարունակ խարխլվող վիճակ, հրդեհ ու չգործող կառույց: Սա Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան ճակատագիրն է: Բնակիչների խոսքով՝ Փանիկը փոքր գյուղ չէ, եւ այստեղ նման մշակութային կենտրոնի բացը շատ է զգացվում: Շինությունը անկախության ձեռքբերումից հետո չի շահագործվել. նշում է Փանիկի վարչական ղեկավարը: Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գյուղի մշակույթի տունը ներգրավվել է հիմնանորոգման ծրագրի մեջ, որը երկու փուլ է ունենալու: