Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

9.10.2020 - 17:51 դիտում

Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները՝ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով:

Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Լրատվամիջոցներին թույլատրվել է միայն հանդիպման մեկնարկի արարողակարգային նկարահանում, ապա քննարկումները շարունակվել են փակ դռների հետևում:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ