Միջազգային հանրությունը սկսել է արձագանքել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին

28.02.2026 - 15:41 դիտում

Տարածաշրջանային և միջուկային անվտանգության պաշտպանությունը հրամայական է՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Եվրամիությունը հակաիրանական պատժամիջոցներ է կիրառել և աջակցում է միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցով դիվանագիտական կարգավորմանը։ Բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, պաշտպանեն քաղաքացիական բնակչությանը և հարգեն միջազգային իրավունքը»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։

Նորվեգիան հայտարարել է, որ Իրանին հարվածները չեն համապատասխանում միջազգային իրավունքին:

Ռուսաստանը պահանջել է անհապաղ վերադարձնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն:

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղ հանգուցալուծումների որոնմանը՝ միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության հիման վրա»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն էլ դատապարտել է Բահրեյնի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի ինքնիշխանության խախտումը և նախազգուշացրել դրան լուրջ հետևանքների մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ