Հրդեհ Գյումրու Ղանդիլյան փողոցում

Աննա Կոստանյան 16.04.2021 - 13:49
16.04.2021 - 13:49 դիտում

Ապրիլի 16-ին, ժամը 11։20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սալյան փողոցում գտնվող գիշերային ակումբում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցում գտնվող գիշերային ակումբում այրվում է բարի կանգնակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 11:52-ին: Մասամբ այրվել է բարի կանգնակը՝ մոտ 3 քմ, ջերմահարվել՝ պատերը (80 քմ) և տեխնիկա․ տուժածներ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ