Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում

9.09.2026 - 10:45 դիտում

Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է։ Այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 10-ից սկսած հարավից՝ արևադարձային լայնություններից, մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։
Սեպտեմբերի 10-14-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, սեպտեմբերի 9-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Արդեն սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32…+34°C-ի։
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ