Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

4.05.2025 - 11:44 դիտում

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ:

Երկամարտի 342 կգ արդյունքով` Վալերիկն աշխարհում 6-րդն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ