Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա

12.02.2023 - 13:56 դիտում

Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա, դատարկվել ու տեղավորվել է պահեստում։

Հիշեցնենք, որ Հայաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա,  երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։

Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ