Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հերքում են սոցցանցերում տարածվող տեղեկությունը

12.02.2023 - 13:00 դիտում

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, արձագանքելով սոցցանցերում արվող հրապարակումներին, թե Արդարադատության միջազգային դատարանը որոշում է հրապարակել Ադրբեջանի ներկայացրած հայցով, խնդրում է չտարածել ապատեղեկատվություն:

Գրասենյակից հորդորում են իրադարձությունների զարգացմանը հետևել իրենց պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ը տեղի են ունեցել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ