Վահան Քերոբյանը Դուբայում կմասնակցի World Government Summit-ին

12.02.2023 - 12:18 դիտում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 13-ից 15-ը կմասնակցի խոշորագույն World Government Summit-ին։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսսբուքի էջում։
«Ելույթ կունենամ Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։
Նախարարական այս սեսիան նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։
Սեսիայի ընթացքում կքննարկվեն կառավարությունների քաղաքական աջակցության մշակմանը և ներկա պայմաններում կառավարությունների գործունեության ճկունությանն ու նորարար մոտեցումների կիրառմանը վերաբերող հարցեր»,-  նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ