Իսրայելը կալանել է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող հերթական նավը

27.07.2025 - 11:58 դիտում

Մարդասիրական օգնություն տեղափոխող «Հանդալա» նավը կանգնեցվել է իսրայելական ուժերի կողմից, հաղորդում է Գազայի հատվածում մարդասիրական օգնության միջազգային կազմակերպությունը։

Նավի վրա եղել է 21 մարդ։ Նավի անձնակազմի ուղիղ հեռարձակումը ֆիքսել է այն պահը, երբ իսրայելցի զինվորները բարձրացել են նավ և ակտիվիստներին հրամայել բարձրացնել ձեռքերը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի ռազմածովային ուժերը բռնագրավել են «Հանդալա» նավը։

Հայտարարության մեջ նշվում է, թե իբր կանխվել է նավով անօրինական մուտքը Իսրայելի տարածքային ջրեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ