Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

28.03.2026 - 23:39 դիտում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության փոխնախարար Ալ-Ռեզայի հետ:

Կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումները:

Մտքեր են փոխանակվել նաև պաշտպանական համագործակցության և տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ