Համերգ -միջոցառում Գյումրու Հայորդյաց տանը: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից առաջին անգամ մշակութային մայրաքաղաքում հնչեց Արամ Խաչատրյանի թավջութակի կոնցերտը՝ թավջութակահար Միքայել Պետրոսյանի մենակատարմամբ: Վերջինս մինչ միջազգային փառատոնի մասնակցելը նախ ցանկացել էր ելույթ ունենալ գյումրեցի երաժշտասեր հասարակության առաջ: