Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՔՊ նորընտիր պատգամավորների հետ

Աննա Կոստանյան 26.07.2021 - 16:45
26.07.2021 - 16:45 դիտում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը մեկնարկել է ՔՊ գրասենյակում:

Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում: Նա չբացառեց, որ անդրադարձ կլինի նաև սահմանային իրավիճակին:

8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ