Աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Անահիտ Ավանեսյան

Աննա Կոստանյան 26.07.2021 - 16:56
26.07.2021 - 16:56 դիտում

Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում, սակայն աճը կտրուկ չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում՝ մանավանդ աշնան առաջին կեսին, կունենանք նոր ալիքի վտանգ»,- հավելեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի «դելտա» շտամին, Առողջապահության նախարարի պաշտոնատարը ասաց, որ դեռ նմուշ չունեն: Ավանեսյանի կարծիքով՝ Հայաստանում այդ շտամը շրջանառվում է, որովհետև երկրի սահմանները բաց են և Ռուսաստանի, և Վրաստանի հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքեր։

Հայաստանում հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168-ն առողջացման, 4590-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ