Այրվել է ավտոմեքենա

23.08.2026 - 20:09 դիտում

Օգոստոսի 23-ին՝ ժամը 17։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։34-ին, մարվել՝ 17։46-ին։ Այրվել է Nissan մակնիշի ավտոմեքենա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ