Օգոստոսի 23-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գուսան Շերամ 109 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ նշված շենքի բակում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու մարմին։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների նա 7-րդ հարկից կամ անզգուշաբար ընկել է, կամ իրեն ցած է նետել։ Մահացածը ՌԴ քաղաքացի Արթուր Բեսոլով Ֆերդինանտովիչն է։
