Ֆրանսիայի Վիեն քաղաքը քիչ առաջ ճանաչել է Արցախի Հանրապետությունը. «Դիզակ թերթ»

Հրաչ Սահակյան 20.10.2020 - 01:44
20.10.2020 - 01:44 դիտում

Ֆրանսիայի Վիեն քաղաքը քիչ առաջ ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Այս մասին գրում է Արցախի Հադրութի շրջանի պաշտոնական «Դիզակ թերթը»:

«Ֆրանսիայի Վիեն քաղաքը հենց նոր ճանաչեց Արցախի Հանրապետությունը:
Այդ մասին «Դիզակ թերթ»-ին տեղեկացրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը»,- նշվում է թերթի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ