Ֆինլանդիան ցանկանում է ՌԴ-ի հետ սահմանին ցանկապատ կառուցել

Աննա Կոստանյան 27.09.2022 - 18:30
27.09.2022 - 18:30 դիտում

Զորահավաքից ռուսների զանգվածային փախչելու ֆոնին Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը խորհուրդ է տվել Ռուսաստանի հետ սահմանի հատվածում ֆիզիկական պատնեշ կառուցել: Այս մասին հայտնում է ֆիննական «Keskisuomalainen» թերթը:

Ըստ սահմանապահ ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Պասի Կոստամովաարի՝ խոսքը երկրի արևելյան սահմանի 10-20%-ով մոտ 1300 կմ երկարությամբ ցանկապատի կառուցման մասին է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ