«Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել. Անահիտ Ավանեսյան

Աննա Կոստանյան 19.01.2022 - 16:35
19.01.2022 - 16:35 դիտում

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի և վերջերս հայտնաբերված նոր՝ «Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:

«Քննարկել ենք «Օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների, հիվանդության բուժման սխեմաների, առաջնային օղակի աշխատանքների համակարգման, թեստավորման, ինչպես նաև նոր շտամի դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր»,- նշված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ