Հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրում պետք է առաջադրի նոր թեկնածու

Աննա Կոստանյան 19.01.2022 - 15:43
19.01.2022 - 15:43 դիտում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օրենքում հետևյալ լրացումը կատարել. եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

«Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը չի կարողանում ընտրել նրան: Կանոնակարգը չի կարգավորում տվյալ խնդիրը»,- ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ առաջանում է իրավունքի բախում:

««Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենքի բացից, փորձ է անում պատգամավորին պարտադրված ընտրություն կատարել: Օրենքի բացը չլրացնելու դեպքում նույն խնդիրը կարող են ունենալ բոլոր հանձնաժողովները»,- ասաց Գաբրիելյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ