Օմիկրոն շտամը ԱՀԿ-ի ուսումնասիրությունների կենտրոնում է

6.12.2021 - 12:09 դիտում

Աշխարհի արդեն 20 երկրում հայտնաբերված կորոնավիրուսի Օմիկրոն նոր շտամը դեռ մահվան պատճառ չի դարձել։ Նման վիճակագրություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը։ Նրա խոսքերը մեջբերում է Regnum գործակալությունը։

Նա պարզաբանել է, որ նոր շտամի ուսումնասիրության համար կպահանջվի ևս մի քանի շաբաթ, որպեսզի վերջնականապես որոշվի դրա վարակելիության աստիճանը և հիվանդության ծանր ընթացք առաջացնելու հնարավորությունը։

ԱՀԿ-ն չի բացառում, որ Օմիկրոնը ի վիճակի է փոխարինել կորոնավիրուսի մյուս տեսակներին, և մոտ ապագայում Եվրոպայում հիվանդների կեսը կվարակվի COVID-19-ի այս տարբերակով։

Ավելի վաղ ԱՀԿ-ն գնահատել էր COVID-19-ի ընթացքը Օմիկրոն շտամով վարակվածների դեպքում։ Փորձագետները եզրակացրել են, որ նոր շտամով վարակվածների դեպքում COVID-19-ը ավելի մեղմ է ընթանում։ Ըստ գիտնականների՝ դա պայմանավորված է նրանով, որ ամբողջ ցիկլով անցնելու գործընթացը՝ վարակից մինչև ամբողջական վերականգնում, ավելի երկար է տևում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ