Օլիմպիական չեմպիոնի անունը պարտավորեցնում է

Աննա Կոստանյան 19.04.2022 - 15:07
19.04.2022 - 15:07 դիտում

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սաներն ընթացիկ մրցաշրջանում հասցրել են մասնակցել 2 պաշտոնական մրցաշարի: Նախ հանրապետության դեռահասների առաջնությունում մարզօջախի սաները նվաճել են 4-ական ոսկե եւ բրոնզե մեդալներ, ապա Հայաստանի պատանեկան առաջնությունում իրենց անվան դիմաց գրանցել են 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ: Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին են կանգնել 65 կգ քաշային Վահե Հովհաննիսյանն ու 97 կգ քաշային կարգում հանդես եկող Հրանտ Միքայելյանը: 92 կգ քաշային Հրաչյա Սարոյանը զիջել է միայն եզրափակիչ գոտեմարտում, իսկ 67 կգ քաշայիններ Ջիվան Հարությունյանն ու Յուրա Հավեյանը ստացել են բրոնզե մրցանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ