Այս տարի դիմորդները բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ

Աննա Կոստանյան 19.04.2022 - 15:22
19.04.2022 - 15:22 դիտում

Նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քննություն, այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով ասուլիսի ընթացքում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Միասնական քնությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քնություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշեց նա։

Նասիբյանը նշեց, որ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի հրաժարվել են նաև բանավոր քննություններից։

«Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություներ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտուրթյուններ առարկաների քննություններից»,- ընդգծեց նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ