Օլժաս Բեկտենովը նշանակվել է Ղազախստանի վարչապետ

Աննա Կոստանյան 6.02.2024 - 14:43
6.02.2024 - 14:43 դիտում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Օլժաս Բեկտենովը նշանակվել է Հանրապետության վարչապետ: Վերջինիս թեկնածությունը նախագահին առաջարկել է իշխող «Ամանաթ» կուսակցությունը։

2023 թ. ապրիլի 23-ից նա զբաղեցնում էր Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Նախկին վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորած կառավարությունը հրաժարական էր ներկայացրել երեկ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ