Գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան

Աննա Կոստանյան 6.02.2024 - 13:04
6.02.2024 - 13:04 դիտում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ փետրվարի 7-ից եղանակը Հայաստանում զգալիորեն կտաքանա:

«Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

Ավելի վաղ «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնել էին, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը փետրվարի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ