Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

3.02.2024 - 15:01 դիտում

Երևանում փետրվարի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-6-ը հնարավոր են կարճատև տեղումներ։

Փետրվարի 6-ին սպասվում է  քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20 մ/վ, 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ