Գազայի հատվածի շուրջ լարվածությունը շարունակվում է, աճում է զոհերի թիվը

3.02.2024 - 14:34 դիտում

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հրթիռակոծել է Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքը։  Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ այդպիսով շարժումն աջակցություն է հայտնում պաղեստինցիներին։ Երեկ էլ հութիները հերթական անգամ հարվածել են Կարմիր ծովում նավարկող բրիտանական առևտրային նավի:

«Գործողությունն իրականացվել է հաջակցություն Պաղեստինի ժողովրդին և ի պատասխան Եմենի դեմ ամերիկյան և բրիտանական ագրեսիային: Հարվածները կշարունակվեն, մինչև Գազայի հատվածը չապաշրջափակվի»,- զգուշացրել է Սարին:

Գազայի հատվածում էլ զոհերի թիվն աճում է: Զոհվել է ավելի քան 27000 խաղաղ բնակիչ, 66000-ից ավելին վիրավորվել է: ՄԱԿ-ի տվյալով՝ բնակչության շուրջ 75 %-ը՝ ավելի քան 1,7 միլիոն մարդ, տեղահանվել է և բախվում է ջրի, սննդի, դեղորայքի խիստ պակասի հետ: Թաքնվելու համար անվտանգ վայրեր էլ չեն մնացել:

Խան Յունիս քաղաքից, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են, հազարավոր մարդիկ հեռանում են Ռաֆահ քաղաք, որն առանց այդ էլ գերբնակեցված է փախստականներով:
Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին և Հորդանան գետի Արևմտյան ափին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ