Օգոստոսի 17-18-ը Հայաստանում սուգ է հայտարարվել

Աննա Կոստանյան 16.08.2022 - 20:24
16.08.2022 - 20:24 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ օգոստոսի 17-18-ը Հայաստանում սուգ է հայտարարվել:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- ասվում է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ