Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու դեպք

Աննա Կոստանյան 8.11.2022 - 11:21
8.11.2022 - 11:21 դիտում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ:

Նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 100 «ԼՍԴ» ու երկու փաթեթ` «ջամայկա» և «նատալենսիս» տեսակի թմրամիջոցներով, որոնք Հայաստան էին առաքվել արտերկրից։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ